«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո։ Վերջիններս հայտարարել են, որ ՈՒկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է մեկնակետ լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։ Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը և պատրաստ են ՈՒկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տալ։               
 

Սրանց գոյության միակ երաշխիքը իշխանության մնալն է

Սրանց գոյության միակ երաշխիքը իշխանության մնալն է
25.09.2025 | 16:35

Վերջերս մի զրույց ունեցա ինձ մտերիմ մի մարդու հետ, ով, վստահ եմ, շատ լուրջ քարոզչական ազդեցության տակ է՝ երկրի բնակչության մեծ մասի պես։

Թեման Հայաստանի վիճակն էր։ Երբ հարց գնաց, թե քաղաքական ընդդիմադիր հայացքները գուցե ճիշտ չեն, գուցե մեզ խաբում են և այլն, և այլն (ստանդարտ քարոզչական թեզեր), կարճ պատասխանեցի.

սա քաղաքական հարց չէ, քաղաքական պայքար չէ, սա ազգային ազատագրական, գաղափարական և քաղաքակրթական պատերազմ է։

Ավելի պարզ՝ կան մարդիկ, որոնք ասում են, որ մենք պետք է ապրենք թուրքերի հետ, և ամեն ինչ անում են՝ դա իրականություն դարձնելու համար։ Հարցը շատ հստակ է՝ դու ուզո՞ւմ ես ապրել թուրքերի հետ, թե՝ ոչ...

Ինձ համար թուրքը թշնամի է, և ես չեմ ցանկանում ու չեմ պատրաստվում ապրել թուրքերի հետ...

Այստեղ երկիմաստություն չկա, այստեղ բառախաղ և մանիպուլյացիա չկա։ Շատ պարզ բանաձեւ է։

Հիմա էս թուրքի հարճերի խմբակը լծված է բնակչության ուղեղը լվանալուն, որպեսզի համոզի, թե թուրքը հայ ազգին թշնամի չէ (գործի են լծված ոչ միայն իրենք, այլև իրենց սատելիտ ուղեղ լվացող հաստիքային խոսափողները):

Դրա շրջանակում սրանք պատրաստ են ամեն ինչի՝ է՛լ ասել, թե Արցախը մերը չէր, և մեզ հատուկ թշնամացրել են թուրքի հետ (որպես կանոն՝ ռուսը, բայց չգիտես խի՝ ռուսին թշնամի որակելու համար սպիտակ թուրք են ասում), է՛լ ասել, որ Ցեղասպանությունը թուրքի արածը չէր, է՛լ խոնարհվեն թուրքի առաջ, է՛լ կոշիկը լիզեն, է՛լ թուրքի գրքերը դոշին սեղմած նկարվեն, է՛լ մուրճ ճոճեն, է՛լ մարդ խփեն, է՛լ Սրբազան դատեն, է՛լ ՀԱԵ վրա հարձակվեն... Ամե՛ն, ամե՜ն ինչի պատրաստ են, քանի որ էնքան շանտղություն են արել արդեն, էնքան կարմիր գծեր են անցել ու սրբություններ տրորել, որ քաջ գիտակցում են՝ այս պահի դրությամբ իրենց գոյության միակ երաշխիքը իշխանության մնալն է, հետևաբար կյանքի (այդ թվում և հատկապես՝ այլոց կյանքի) գնով էլ լինի՝ փորձելու են պահել իշխանությունը:

Սրանք ամեն ինչի պատրաստ են։ Բացարձակապես՝ ԱՄԵՆ ԻՆՉԻ։ Սրբություն չունեցող զանգված են, և էստեղ իսկապես քաղաքական հարց չկա։ Կա մի պարզ հարց.

դու ուզո՞ւմ ես ապրել թուրքի հետ, թե՞ չես ուզում:

Է՛ս է:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4709

Մեկնաբանություններ